10387 դիտում
14:24 11-11-2020
«Ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանը». Արագած Ախոյանը սպառնում է Փաշինյանին ու հայտարարում հրամանատարների կազմկոմիտե ստեղծելու մասին. aravot.am
[url=https://www.aravot.am/2020/11/10/1150688/?fbclid=IwAR1wpSVjNSbEFjSMKinzKEayykya8gmTGBY8zyYnqh-RikYjZCWejFp_e9w]Aravot.am[/url]-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, վաղ առավոտից ԱԺ բակի մոտ ցուցարարներ են հավաքվել, տարբեր պահանջներ են ներկայացնում, մի մասը պահանջում է վարչապետի հրաժարականը, մի մասը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել, մի մասը՝ Արցախի հողերը հանձնելու խայտառակ պայմանագիրը չեղարկել:
ԱԺ բակում էր ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նա ասաց, որ առավոտյան ժամը 9-ին է եղել են դիրքերում, պահել են դիրքերը. «Մեր տղաները չենթարկվեցին ու չեն լքել դիրքերը: Տեղը չեմ կարող ասել: Ես հայտարարում եմ ՀՀ հպարտ նախիր իշխանությանը, որպեսզի այլեւս ժողովրդի անունից չխոսեն եւ ամբոխը ժողովրդից ջոկեն: Այլեւս էդ կտերը ոչ մեկը չի ուտելու: Նիկոլ Փաշինյանին առավոտյան լսում էի: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց հաթաթա էլ չտա, ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանի Հանրապետությունը:
Կոչ եմ անում բոլոր այն տղաները, որոնք տեսել են ամեն ինչ, մենք շատ բան գիտենք, մեր խոսելու ժամանակը կգա: Մենք տեսել ենք էն սցենարը, որն էսօր սարքել են, առաջին օրվանից՝ ամսի 28-ից առաջնագծում ենք եղել: Այն տղաները, ջոկատի հրամանատարները, որոնք գյուղով, կազմավորված եղել են ռազմաճակատում, կապվեն մեզ հետ, որպեսզի կազմկոմիտե ձեւավորենք, պահանջենք այսօրվա նախիր իշխանությունից ազատվել»: Արագած Ախոյանը հայտարարեց, որ սա ռազմի դաշտի պարտություն չի, սա արտաքին քաղաքականության պարտություն է։
Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/11/10/1150688/?fbclid=IwAR1wpSVjNSbEFjSMKinzKEayykya8gmTGBY8zyYnqh-RikYjZCWejFp_e9w]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
11999 դիտում
12:39 07-10-2014
Ոնց որ թքեին հոգուս մեջ. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ Արևմտյան Հայաստանում բիզնեսներ ունենալու մասին
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ