«Մարտունու ծննդատանը» ամուսինները ծեծել են մանկաբույժին
Լուսինե Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ամուսին, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արամ Պողոսյանի հետ իր հետվիրահատության խնդիրների համար գնացել են «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ և ծննդատան 2-րդ հարկի միջանցքում ամուսինները պատահաբար հանդիպել են ծննդատան մանկաբույժ Սվետլանա Սոսի Գրիգորյանին, որտեղ իրենց երեխայի բուժմանհետ կապված հարցի համար ձեռքերն օդում թափ տալով՝ մոտեցել է Սվետլանա Գրիգորյանին և դիտավորությամբ բռունցքներով երկու անգամ վերևից ներքև հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով փակ գանգուղեղային վնասվածքի ձևով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Այսինքն, ամուսիններին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: