Ստեփանավանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան
Ստեփանավանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան։ Այս մասին տեղեկացնում են Ստեփանավանի բժշկական կենտրոնից։
Փոքրիկն ունի 2.700 գրամ քաշ և 48 սմ հասակ։ ծնունդն ընդունել է ծննդատան բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Քնարիկ Մկրտչյանը։ Ընտանիքի 7-րդ հրաշքին ծնողներն անվանել են Անի։
Այս առանձնահատուկ իրադարձության առթիվ բազմազավակ մայրիկին ու նորածնին այցելել է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Զուրաբյանը։
Նա անձամբ շնորհավորել է բազմազավակ մայրիկին, մաղթել փոքրիկին անհոգ ու խաղաղ մանկություն, և ի նշան հարգանքի ու ջերմության՝ նվիրել գեղեցիկ ծաղկեփունջ։