211652_close_icon
views-count67297 դիտում article-date 22:47 09-03-2016

Սահմռկեցուցիչ դեպք Կոտայքի մարզում. 37-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հորեղբոր աղջկան` դեմքը ամբողջովին վնասելով

Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Արա Պողոսյանը: Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել են, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վիրահատարանում է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզել են հանցագործության վայրը, որտեղ էլ Հ. Հակոբյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են տուծած կնոջ հորեղբոր տղային` 37-ամյա Ազիզ Խուդոյանին:

Նմանատիպ նյութեր