211652_close_icon
views-count1876 դիտում article-date 18:54 05-03-2026

Վանաձորում հրդեհ է բռնկվել բազմաբնակարանային շենքի բնակարաններից մեկում․ օպերատիվ են գործել հրշեջ փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը ․․․ ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 5-րդ հարկում գտնվող թիվ 48 բնակարանի խոհանոցում։

Հրշեջ փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ մարել են կրակը, ինչի շնորհիվ ամբողջ բնակարանը մոխրակույտի չի վերածվել։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմամանազատել են նույն վաշտի պարեկներ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր