211652_close_icon
views-count96428 դիտում article-date 17:18 03-03-2016

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 18-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան հայտնաբերել է պապը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից` ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ: Արդեն ժամանել է դատական բժիշկը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը` ավագ քննիչ Արմեն Մուշեղյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հադիսանում է նշված շենքի բնակիչ, 18-ամյա Ա. Ա.-ն: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը բնակվում էր պապիկի հետ և այդ պահին նրա պապը տանն է եղել և մի պահ առանձնացել է թոռնիկից, հետո տեսել, որ տանը չի, դուրս է եկել պատշգամբ և արդեն ականատես է եղել ողբերգությանը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր