211652_close_icon
views-count84347 դիտում article-date 16:13 09-01-2016

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 21-ամյա աղջիկ է մահացել, ում նշանադրությունը տեղի էր ունենալու օրեր անց

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոնվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Նոր Արմավիր գյուղից իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Եսենյա Թովմասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը Ե. Թովմասյանը լոգարանում շմոլ գազի հետևանքով կորցրել է գիտակցությունը և հիվանդանոցի ճանապարհին, ցավոք, մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվանից 2 օր անց պետք է տեղի ունենար նրա նշանադրությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր