183954 դիտում
12:30 18-09-2020
Ողբերգական դեպք Երևանում. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30-ամյա կինը աղջիկ ունենալուց որոշ ժամանակ անց մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նախօրեին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր առաջնեկին ունենալուց հետո 30-ամյա կինը մահացել է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած կնոջ՝ Սեդայի հարազատներն ասացին, որ Սեդան հղիության ընթացքում բարդություններ չի ունեցել և երեկ առավոտյան էլ ինքն իր ոտքով է գնացել հիվանդանոց, որտեղ էլ ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ժամեր անց Սեդայի ինքնազգացողությունը վատացել է և նա մահացել է։
Հարազատներից մեկը նաև նշեց, որ ծննդաբերությունն ընդունել է բժիշկ Աշոտ Սիրունյանը։ Նրանց խոսքով՝ Սեդային ինչ-որ հակաբիոտիկ են ներարկել, որի հանդեպ նա ալերգիա ուներ։
Այս պահին նորածին աղջնակի ինքնազգացողությունը լավ է, սակայն հիվանդանոցում լարված իրավիճակ է, մահացած կնոջ հարազատները թույլ չեն տալիս, որպեսզի դին դուրս բերեն հիվանդանոցից։ Նրանք պահանջում են պարզաբանում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+