211652_close_icon
views-count36872 դիտում article-date 11:01 22-12-2015

Խոշոր հրդեհ՝ Լոռու մարզում. ամբողջովին այրվել է երկհարկանի շենքի 6 բնակարան. կրակը դեռևս մարված չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանը խոշոր հրդեհ է բռնկվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՓԾ մեծ թվով աշխատակիցներ՝ 6 մարտական հաշվարկով, ինչպես նաև ոստիկաններ: Ամբողջությամբ այրվել է 6 բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև գյուղի բնակիչները: Առայժմ հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը: Կրակն այս պահի դրությամբ դեռ մարված չէ: Մանրամասները՝ ավելի ուշ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր