211652_close_icon
views-count48854 դիտում article-date 23:12 03-12-2015

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարի է ենթարկվել Արագածոտնի մարզի դատախազության դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Երևանի Ազատության պողոտայի բնակիչ, 26-ամյա Մարտին Արզումանյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը և Վարդան Ռուբենյանը: Փաստի առթիվ ՃՈ տեսուչ Գ. Մարտիրոսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Մ. Արզումանյանը աշխատում է Արագածոտնի մարզի դատախազությունում` որպես դատախազ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինականները ժամանակին չեն կատարել ճանապարհի աղի մշակման աշխատանքները: Վթարի վայրում փորձագետներն ասում էին, որ եթե վարորդը գերազանցեր սահմանված արագությունը, ապա չէր բացառվում, որ վթարը ողբերգական ավարտ ունենար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեսգիշերին Մ. Արզումանյանը բժշկական հետազոտման նպատակով դիմել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, որի արդյունքում պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվածքներ չի ստացել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր