211652_close_icon
views-count41796 դիտում article-date 16:00 29-11-2015

Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. կինը կասկածվում է քնած ամուսնուն սպանելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում Բանավանի 22 տանը տղամարդու դի կա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը` Կապանի ոստիկանապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ; Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տան տիրոջ` 76-ամյա Ռադիկ Արամի Հակոբյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կան հարվածի հետքեր, ինչը պատճառ է դարձել մահվան: Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Հ. Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` սպանությունը կատարելու մեջ կասկածվում է մահացածի կինը, 64-ամյա Հազարվարդ Արմենակի Աբգարյանը, ով ամուսնուն սպանել է, երբ նա քնած է եղել բազմոցին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու ու քննիչները ննջարանում կնոջ մահճակալի տակ հայտնաբերել են հանցագործության գործիք` մուրճն ու կացինը, որոնց վրա կան արյան հետքեր: Կասկածյալ Հ. Աբգարյանին այս պահին տեղափոխում են ոստիկանության Կապանի բաժին և եթե ապացուցվի, որ սպանությունը կատարել է նա, ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ նա կձերբակալվի: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով` կինը հաշվառված է հոգեբուժական կենտրոնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր