38712 դիտում
01:41 23-07-2016
Առեղծվածային սպանություն Երևանում. 49-ամյա որդին կասկածվում է 77-ամյա հորը սպանելու մեջ
Երեկ` հուլիսի 22-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Հալաբյան 9/1 շենքի բնակիչ, 49-ամյա Վալերի Թումասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 21-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել էր նշված հասցե, որտեղ հայտնաբերել էր 77-ամյա Ալավերդի Թումասյանի դին:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ռևիկ Սեդրակյանի որոշմամբ, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն: Եվ այսօր դատաբժիշկը հայտնել է, որ դիակի վրա կան բռնության հետքեր:
Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Թումասյանին սպանել է նրա տղան` Վ. Թումասյանը:
Փաստի առթիվ քննիչ Ռ. Սեդրակյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Կասկածյալը ձերբակալվել է:
Նմանատիպ նյութեր
18343 դիտում
11:44 08-08-2022
Սպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ
169046 դիտում
14:28 16-06-2017
Սպանություն Երևանում. 21-ամյա հարսը կասկածվում է ամուսնու 52-ամյա հորը սպանելու մեջ
76064 դիտում
23:08 09-09-2016
Առեղծվածային ու դաժան դեպք Երևանում. 55-ամյա աղջիկը կասկածվում է 81-ամյա հորը աճուկից բենզին ներարկելով սպանելու մեջ