211652_close_icon
views-count75794 դիտում article-date 23:08 09-09-2016

Առեղծվածային ու դաժան դեպք Երևանում. 55-ամյա աղջիկը կասկածվում է 81-ամյա հորը աճուկից բենզին ներարկելով սպանելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ 2015 թ.-ի հոկտեմբերի 2-ին ժամը 14:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել էին, որ «Կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 81-ամյա Ռուբիկ. Հ.-ն, ով վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ դատաբժշկի նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ավագ քննիչ Մայիլյանի կողմից նյութեր նախապատրաստելուց հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր: Այս տարվա օգոստսոսի 19-ին Երևան քաղաքի դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվել է և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբիկ Հ.-ին աճուկից բենզին ներարկելու միջոցով սպանել է նրա աղջիկը՝ Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 55-ամյա Կարինե Հ.-ն: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր