49060 դիտում
17:44 27-10-2015
Կրակոցներ Արտաշատ քաղաքում. ըստ արտաշատցիների՝ եղբայրների վրա կրակել է փեսան
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ինչպես Արտաշատ քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի հիվանդանոցից ոտքերի մասում հրազենային վնասվածքներով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Ներսիսյան 9 շենքի 34 բնակարանի բնակիչներ, եղբայրներ՝ 36-ամյա Արմեն Բաղդասարյանը և 39-ամյա Աշոտ Բաղդասարյանը:
Այս պահին նշված շենք է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները և ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրների վրա կրակել է նրանց փեսան, ում ոստիկանությունը փնտրում է:
Այդ տեղեկությունը ֆոտոլրագրողին հայտնել են եղբայրների շենքի մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր ասում էին. «Սաղ Արտաշատը գիտի, որ փեսեն ա խփել, ո՞ւրա փախնելու փեսեն ոստիկանների ձեռքից»:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղից են եղբայրները տեղափոխվել հիվանդանոց և որտեղ են հնչել կրակոցները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: