211652_close_icon
views-count73924 դիտում article-date 15:32 24-10-2015

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսի անցակետում. հայկական համարանիշներով ավտոմեքենաների խցանումը հասնում է 4 կիլոմետրի. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կուտակված ավտոմեքենաների շարասյունը անցնում է 4 կիլոմետրից: Ռուսական կողմից խցանումը հասնում է մինչև վրացական սահմանը, իսկ վրացական կողմից՝ հակառակը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել: Խցանման մեջ կան նաև հարյուրավոր բեռնատարներ, որոնք բարձված են բերքով և երկար սպասելուց հետո բերքը փչանում է: Վարորդներն էլ բողոքում են, որ սահմանի մոտ չկան պայմաններ: Դա հաստատում են ճանապարհի եզրին գոյացած աղբակույտերը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել պատկան մարմինների տեսակետը նշված խնդրի շուրջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր