18481 դիտում
14:55 06-02-2024
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. 250-ից ավելի ավտոմեքենաներ մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարժվել. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. փրկարարներնն ու պարեկները ձնաբքի տակից դուրս են բերել 60-ից ավելի մեքենաներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը մերկասառույցից չմաքրելու, աղ ու ավազով չմշակելու պատճառով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ռյա Թազայից մինչև Գեղարոտ՝ 250-ից ավելի ավտոմեքենաներ են կանգնել ու չեն կարողանում առաջ ընթանալ:
Պատճառը մերրկասառույցն է, որոշ հատվածներում էլ բուքը իր սև գործն է անում:
Վարորդներին օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Վերջիններս գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ՝ Արագածի փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ 60-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերի միջից ու տեղափոխել անվտանգ վայր:
Մի քանի ավտոմեքենաներ էլ այս պահին մնացել են ձնակույտերի մեջ և նրանք դուրս բերելու համար պետք է գործի դրվի Արագածի փրկարարական ջոկատի Ուրալը:
Պարեկների ճիշտ աշխատանքի շնորհիվ է, որ մոտ 3 կմ-անոց խցանման մեջ ճանապարհատրանսպորտային պատահարներ տեցի չեն ունեցել:
Որոշ ավտոմեքենաների անվադողեր էլ, որոնք շատ քիչ մաս են կազմում՝ ոչ ձմեռային են՝ ամառային:
Երթևեկությունը չծանրաբեռնելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի հանձնարարականով Սպիտակի ոլորաններից դեպի Արագածոտնի մարզ հատվածում ուժեղացված ծառայության են անցել պարեկները և ժամանակավորապես արգելում են հիմնականում բեռնատար ավտոմեքենաների շարժը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+