211652_close_icon
views-count47443 դիտում article-date 09:22 20-10-2015

Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի վրա. երիտասարդ աղջիկը, անցնելով կամրջի վտանգավոր եզրագիծը, սպառնում է ինքնասպան լինել

Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ երիտասարդ մի աղջիկ անցնելով Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը՝ հայտարարում է, որ ինքնասպանություն է գործելու: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն դեպքի վայր են ժամանում հրշեջ-փրկարարները, ոստիկանության ծառայողները, ինչպես նաև Երևանի ՃՈ աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Այդ պահին քաղաքացիները հրշեջների և ոստիկանության ծառայողների հետ փորձում են համոզել աղջկան, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Քաղաքացիներին հաջողվեց համոզել աղջկան և բանը չհասավ հրշեջների և ոստիկանների միջամտությանը և նրան դուրս բերեցին աղջկան կամրջի վտանգավոր եզրագծից: Ոստիկանությունն ու դեպքի վայր ժամանած քննիչները պարզում են, թե ինչն է եղել ծայրահեղ այդ քայլին դիմելը, ինչպես նաև աղջկա ինքնությունը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր