37951 դիտում
23:07 31-07-2015
Ծեծկռտուք և դանակահարություն Գավառ քաղաքի «Մալբորո» սուպերմարկետում. կա 4 վիրավոր
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 31-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գավառ քաղաքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության փողոցում գտնվող «Մալբորո» սուպերմարկետում 4 հոգի վիճաբանել են իրար հետ, ինչից հետո 2 հոգի դանակահարված 2 հոգի էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից 2-ը օրեր առաջ են Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, իսկ վիճաբանության պատճառը եղել է այն երբ վիճաբանողներից 2-ը խանութում տեղադրված տերմինալով փորձել են լիցքավորում կատարել սակայն մյուս 2-ը փորձել են իրենք էլ լիցքավորում կատարել առանց հերթի, ինչը դարձել է լեզվակռվի, իսկ հետո էլ ծեծկռտուքի պատճառ:
Այս պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները մարզի ոստիկանապետ Ադամյանի գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների ոստիկանների հետ այդ գործողություններին մասնակցում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի քննիչները, մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Նմանատիպ նյութեր
38597 դիտում
12:34 23-01-2016
Առեղծվածային ծեծկռտուք և դանակահարություն Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում. տուժածների մեջ են 2 ընտանիքների եղբայրներ
Այս բաժնից
48390 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը