Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. «Մեծ անիվ»-ի մոտ հրդեհ է բռնկվել կայանված «Nissan»-ում. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ «Մեծ անիվ»-ի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Արտակ Ա.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։