211652_close_icon

ՆԳ և ՏԿԵ նախարարների միջամտության շնորհիվ վերջապես սայլը տեղից շարժվեց. առաջիկայում սկսվելու է «Առինջ մոլ»-ի և Նոր Գեղիի խաչմերուկում լուսակիրների ու ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count412 դիտում article-date 13:20 11-12-2025
Օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մոտ հրատապ խորհրդակցություն է անցկացվել, որին ներկա են եղել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պատասխանատու այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, որտեղ Դ. Խուդաթյանը խիստ հանձնարարականններ է տվել ու պահանջել, որպեսզի կարճ ժամանակում դրական լուծում ստանա Կոտայքի մարզի «Առինջ մոլ»-ում և Նոր Գեղիի խաչմերուկում լուսակիրների տեղադրման հարցը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ճշտվել է, որ այդ խնդրի մասին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մի քանի միջնորություններ է ներկայացրել ու պատկան մարմիններից պահանջել է, որպեսզի հարցը լուծվի ի շահ վարորդների ու հետիոտների: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանի և Դ. Խուդաթյանի միջամտության շնորհիվ վերջապես սայլը տեղից շարժվեց:
 
Արդեն կան մրցույթները շահած կազմակարպություններ, որոնք ձեռնամուխ են եղել նշված հատվածներում ոչ միայն լուսակիրների տեղադրման, այլև ամբողջ տարածքը ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններով կահավորելու համար: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Կոտայքի մարզի «Առինջ մոլ»-ի հարևանությամբ նոր ստեղծված ճանապարհը վարորդների և հետիոտների համար դարձել է պատուհաս, քաղաքացիները գոհ են ճանապարհի կառուցումից, սակայն երկար ժամանակ է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը խոստացել էր լուսակիրներ տեղադրել ու կատարել հետիոտնային անցման գծանշումներ, կամ էլ քաղաքացիների խնդրանքով՝ գոնե վերգետնյա անցում կառուցել, ինչի շնորհիվ էլ երթևեկությունը կդառնար անվտանգ, այդպես էլ չի իրականացրել: 
 
Նշված վայրում լուսակիրների բացակայության պատճառով անընդհատ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական ու մեծ թվով վիրավորներով, իսկ հետոիտնային կամ վերգետնյա անցում չլինելու պատճառով ցավոք լինում են նաև ողբերգական վրաերթեր:

Տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ է ու լուսակիրների բացակայության պատճառով վարորդները, այդ թվում՝ միջհամայնքային, միջմարզային երթուղայինները չգիտեն՝ ով՝ երբ պետք է հատի ճանապարհը, ինչն էլ վթարների աճ է գրանցում այդ հատվածում:

Հետիոտներն էլ անցնելիս նախ խաչակնքվում են, որ անվտանգ կանցնեն փողոցը, ապա խնդրում են վարորդների հետ միասին, որպեսզի Կառավարությունը՝ մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը՝ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ, լավ գործը ավարտին հասցնի: 

Ու դրա արդյունքները կլինեն բավականին շոշափելի, կքչանան ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի թիվը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ աշխատանքները կատարելու համար տարիներ առաջ Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ներկայիս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարականներ էին տվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին, որպեսզի ուսումնասիրեն տեղանքը և անհրաժեշտ գործողությունների փաթեթը ներկայացնեն ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, ինչը արվել է, և «Ճանապարհային դեպարտամենտ»-ը խոստացել է, որ կտեղադրվեն լուսակիրներ և անհրաժեշտ կահավորանքներ, սակայն 1 տարի է՝ ոչ մի դրական արդյունք:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր