Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով 20 ժամից ավելի է «Վեոլիա Ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը՝ թաղապետի գլխավորությամբ, շարունակում են աշխատանքները մի ամբողջ թաղամաս ողողած կեղտաջրերի հոսքը դադարեցնելու համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մոտ 20 ժամից ավելի է, որ Տիգրան Ավինյանի հանձնարարականով «Վեոլիա Ջուր» ընկերության մեծ թվով աշխատակիցներ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը՝ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են Զորավար Անդրանիկի 10/2 հասցեի մոտ մի քանի օր շարունակ հոսող կեղտաջրերի պատճառ դարձած կոյուղատարի վնասված հատվածը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա Ջուր»-ի 20-ից ավելի աշխատակիցներ, ովքեր ժամանել են հատուկ տեխնիկայով, առանց դադարի շարունակում են աշխատանքները։ Մալաթիայի թաղապետարանն էլ միացել է նրանց, և հիմա համատեղ մեծ դժվարությամբ փորձում են խնդիրը կարգավորել, բայց որ այն մեկ-երկու օրվա գործ չէ, ակնհայտ է։
Եթե երեկ կեղտաջրերի հոսքը մի փոքր այլ էր, ապա հիմա վարար գետի նման այն դուրս է գալիս, հոսում մի քանի կիլոմետր, ինչը այնքան էլ հեշտ չէ, որ «Վեոլիա Ջուրը» կարողանա
դադարեցնել։
Պարզապես այդ պայմաններում նույնիսկ նրանք շարունակում են իրենց աշխատանքը, որը կտևի մի քանի օր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կոյուղատարերի խցանման հիմնական մեղավորները մարդիկ են, քանի որ այդ խողովակներից «Վեոլիա Ջրի» աշխատակիցները ինչ ասես դուրս չեն բերել՝ ներքնաշոր, տակդիր, կտորեղեն, որոշ իրերի անուններն էլ էթիկայից ելնելով չենք հայտնում, և եթե բնակիչները մաքուր պահեին ու ձեռքն ընկած ամեն աղբ չլցնեին կոյուղատար, ապա այսօր այս խնդիրը չէր լինի։ Իսկ կեղտաջրերը եթե մի քանի օր առաջ ընդամենը մի քանի ավտոտնակ էին լցվել, ապա հիմա տարածքի մեծ մասը ողողված է կեղտաջրերով, և ջուրը հոսում է ավտոտնակների միջից։
Աշխատանքները այս պահին շարունակվում են, և «Վեոլիա Ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի աշխատակիցները նույնիսկ պատրաստ են չդադարեցնել այն այնքան ժամանակ, մինչև խնդիրը կարգավորվի, որից հետո Երևանի քաղաքապետի հանձնարարականով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանի հսկողությամբ՝ այն հատվածներում, որտեղով հոսել է կեղտաջուրը, հատուկ լուծույթներով կատարվելու են լվացման աշխատանքներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ դեկտեմբերի 9-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի 10/2 և դրան հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը, Երևանի քաղաքապետարանի թեժ գծին և Մալաթիայի թաղապետարանին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մոտ 10 օր է, հավանաբար վնասված կոյուղատարի պատճառով, կեղտաջուրը վարար գետի նման հոսում և մի քանի կիլոմետր անցնում է ավտոտնակների, շենքերի, բակերի մոտով, հասնում անգամ գլխավոր փողոցներ։ 10 օր է, ահազանգում ենք «Վեոլիա Ջուր», Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Մալաթիայի թաղապետարան, սակայն ոչ մի դրական արդյունք։ Ամբողջ մի թաղամաս տիրում է գարշահոտ վիճակ, անգամ այս եղանակին հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից»։
«Վեոլիա Ջուրը» պատճառաբանում է, թե դա իր գործը չէ, մինչդեռ կոյուղատարը վնասված է ոչ թե բնակչին պատկանող տարածքում, այլ Մալաթիայի թաղապետարանի հաշվեկշռում եղած վայրում, իսկ այդ հատվածների թիվ մեկ պատասխանատուն «Վեոլիա Ջուրն» է, որի համար մենք՝ բնակիչներս, որպես սպառող, պարտաճանաչ վճարումներ ենք կատարում։
Էս գարշանքի միջով են երեխաները գնում մանկապարտեզ, դպրոցներ, հարևանությամբ գործող պոլիկլինիկա, հիվանդանոց, սննդի կետեր, գեղեցկության սրահներ։ Էլ չենք ասում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից բերված հարմարավետ ավտոբուսները այդ կեղտաջրերի միջով են ուղևորափոխադրում իրականացնում։
Մալաթիայի թաղապետարանից հույս չունենք․ այնտեղից կասեն, թե՝ «Մենք լծակներ չունենք Վեոլիա ջրի վրա ազդելու»։
Մնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր կարգախոսը կյանքի կոչի՝ էն, որ քարոզարշավի ժամանակ ասում էր․ «Ասեք՝ կանենք»։
10 օր է ասում ենք՝ անող չկա»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։