211652_close_icon
views-count123089 դիտում article-date 10:31 26-07-2015

Ալավերդի քաղաքում 40-ամյա ամուսինը սպանել է 36-ամյա կնոջը. նրանք ունեին երկու անչափահաս տղա երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 36-ամյա Սերինե Կոնյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում, ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նա հայտնել է նաև հանցագործության գործիք դանակի տեղը: Հարեւանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ամուսինն օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Կինը նրան ասել է, որ իր բացակայության ժամանակ ինքը կապվել է մեկ այլ տղամարդու հետ եւ իրեն նրա հետ լավ է զգում: Այնուհետեւ ասել է, որ ցանկանում է շարունակել նրա հետ իր համատեղ կյանքը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ամուսիններն ունեին 2 անչափահաս տղա երեխա: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ս. Ստեփանյանը ձերբակալվել է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր