211652_close_icon
views-count40256 դիտում article-date 12:04 21-07-2015

Ողբերգական դեպք Աշտարակ քաղաքում. 3 երեխաների հայրն ինքնասպան է եղել

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը ահազանգել է, որ կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածտոնի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Նշված հասցե է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 41-ամյա Գ. Մ.-ն է, ով կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ամուսնացած էր, ուներ 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա: Հարևանների շրջանում նա բնութագրվում էր որպես դրական, հավասարակշռված անձնավորություն, ով զբաղվում էր քարտաշությամբ: Փաստի առթիվ մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր