2901 դիտում
15:51 26-05-2015
Քեթի գյուղի բնակիչները եւ ոստիկանները 3 օր է՝ փնտրում են առեղծվածային պայմաններում անհետացած, մասնագիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննեսին
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնսգիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանը երեք օր առաջ տանից դուրս է եկել եւ մինչ օրս չի վերադարձել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը:
Համագյուղացիները զարմացած են, որովհետեւ նա ապրելու հետ խնդիր չի ունեցել եւ ոչ էլ պարտքեր: Շատ հարգված եւ կիրթ ընտանիք ունի:
«Երկու անչափահաս՝ երրորդ եւ ութերորդ դասարանի տղաներ ունի: Կինը դպրոցում մանկավարժ է: Հոր, կնոջ եւ երեխաերի հետ է ապրում: Մայրն անցյալ տարի է մահացել: Բոլորս զարմացած ենք, որովհետեւ մինչեւ այդ նման քայլի Հովհաննեսը չէր դիմել: Համագյուղացիներով եւ ոստիկաններով հիմա նրան ենք փնտրում, բայց դեռ ոչ մի նորություն»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորե-նացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։
Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սև:
Հագին եղել է սև սվիտեր, սպորտային սև տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։
Հովհաննես Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 0312-5-85-54, 3-18-61, 3-18-23, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Նմանատիպ նյութեր
9187 դիտում
11:55 02-06-2015
Հայտնի է տնից անհետացած եւ 7 օր անց մահացած վիճակում հայտնաբերված Քեթի գյուղի բնակչի մահվան նախնական պատճառը
Այս բաժնից
325 դիտում
13:13 20-05-2024
ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ
766 դիտում
13:05 20-05-2024
Մետրոյում վճարումները ժետոնների փոխարեն կիրականացվեն QR code-ով ու տարբեր եղանակներով
385 դիտում
12:59 20-05-2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ ընկերության միջին օրական հասույթը վերջին ամսում աճել է շուրջ 4 մլն դրամով