211652_close_icon
views-count9427 դիտում article-date 11:55 02-06-2015

Հայտնի է տնից անհետացած եւ 7 օր անց մահացած վիճակում հայտնաբերված Քեթի գյուղի բնակչի մահվան նախնական պատճառը

Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնագիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանին, ում մայիսի 23-ից հարազատները, համագյուղացիները եւ իրավապահները փնտրում էին, հայտնաբերել են մահացած վիճակում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը: Նրան հայտնաբերել են Մովսես Խորենացի-Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկի հետնամասում, որտեղ դաշտանման խոտածածկ տարածք է, ինչի պատճառով էլ այդքան ժամանակ նրան չեն կարողացել գտնել: Դա Հովհաննեսի աշխատանքի գնալու ճանապարհն է եղել: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: «Նախնական տեղեկություններով՝ ինսուլտ է եղել. Վատացել, ընկել է ու այդտեղ էլ մահացել է: Եվ քանի որ այդ տարածքը խոտով ծածկված է, չի կարողացել ոչ ոք տեսնել»,- ավելացրեց գյուղապետը: Մինչ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Թորգոմ Սահակյանը, անդրադառնալով Հովհաննեսի անհետացմանը, ասել էր, որ համագյուղացիները զարմացած են, որովհետեւ նա ապրելու խնդիր չի ունեցել եւ ոչ էլ պարտքեր: Շատ հարգված եւ կիրթ ընտանիք ունի: «Երկու անչափահաս՝ երրորդ եւ ութերորդ դասարանի տղաներ ունի: Կինը դպրոցում մանկավարժ է: Հոր, կնոջ եւ երեխաերի հետ է ապրում: Մայրն անցյալ տարի է մահացել: Բոլորս զարմացած ենք, որովհետեւ մինչեւ այդ նման քայլի Հովհաննեսը չէր դիմել: Համագյուղացիներով եւ ոստիկաններով հիմա նրան ենք փնտրում, բայց դեռ ոչ մի նորություն»,- ավելացրել էր գյուղապետը: Ավելի վաղ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։

Նմանատիպ նյութեր