211652_close_icon
views-count8386 դիտում article-date 16:59 14-05-2014

Նահապետավան գյուղի մոտ հայտնաբերված դին ճանաչվել է. նա Ավան գյուղից 7 ամիս առաջ առեղծվածային պայմաններում անհետացած տղամարդն էր

Ավան գյուղում առեղծվածային պայմաններում անհետացած 47-ամյա Յուրա Մարտիրոսյանի դին գտել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավանի գյուղապետ Գեւորգ Գալստյանը: «Նրա դին գտել են Շիրակի մարզում: Հարազատները գնացել են դիակի ճանաչման: Հայտնաբերվածը 95 տոկոսով Յուրան է, ում արդեն 7 ամիս է, ինչ որոնում ենք: Երեւի անասունին ման գալով՝ դաշտերում մոլորվել է եւ ոտքով հասել Շիրակի մարզ, մեր տարածքներին մոտ է»,- ավելացրեց գյուղապետը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/14111/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում Շիրակի մարզի Նահապետավան գյուղում հայտնաբերված հոշոտված տղամարդու մահվան փաստով: Մայիսի 13-ին Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում նախիրը արածեցնող հովիվը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ նշված հատվածում մահացած մարդ կա: Նշված վայր էին մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը և դատաբժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմինն ամբողջովին հոշոտված է եղել գազանների կողմից: Հիշեցնենք, որ Յ. Մարտիրոսյանին ամիսներ շարունակ դաշտերում փնտրում էին համագյուղացիները: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը ուղղաթիռ էր տրամադրել որոնողական աշխատանքերի համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան, երբ Յուրան վերադարձել է անասունները դաշտը տանելու իր հերթից, պարզվել է, որ մի քանի անասուն չի եկել: Կորած անասունների տերը ասել է, թե իրեն չի հետաքրքրում, թող Յուրան գնա, իր անասունը գտնի, բերի: Յուրան էլ գնացել է ու չի վերադարձել:

Նմանատիպ նյութեր