211652_close_icon
views-count80006 դիտում article-date 10:17 26-05-2015

Արտակարգ դեպք՝ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում. ուժեղ պայթյուն և հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավորի գազալցակայանում. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել է Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 վիրավոր: Օպերատիվորեն նշված վայր է ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական խմբի մի քանի հետաքննիչներ՝ Արթուր Բաբայանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Տեղում է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն ու հրդեհն առաջացել են գազի ճնշման կայանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխում են Երևան: Այս պահին նշված վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Ռաֆիկ Դոխոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: *** 13:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք են՝ Էջմիածին քաղաքի Պռոշյան 17 տան բնակիչներ՝ 30-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և Էջմիածին քաղաքի Տերյան 13 տան բնակիչ, 21-ամյա Արթուր Արթուրի Գասպարյանը: Վիրավորներից 30-ամյա Արմենը Հակոբ Հակոբյանի տղան է, իսկ 50-ամյա Արմենը՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր