211652_close_icon
views-count16892 դիտում article-date 13:31 07-05-2015

Արտակարգ իրավիճակ՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. հաստաբուն բարդին հիմքից պոկվել և ընկել է գետնին՝ կաթվածահար անելով երթևեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Իսակովի պողոտայում ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաստաբուն բարդի ծառն ինքնաբերաբար ընկել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը: Քիչ առաջ հրշեջ-փրկարարները հաստաբուն ծառը ճանապարհից հեռացրին, իսկ Երևանի քաղաքապետարանի կանաչապատման և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Կանաչապատում» ընկերության աշխատակիցները էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն կարողանան տեղափոխել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզ երևում է, որ ծառը իր «դարն ապրած» է եղել և արմատից փտած է: Միայն երջանիկ պատահականությամբ այդ պահին նշված հատվածով քաղաքացիներ կամ ավտոմեքենաներ չեն անցել, հակառակ դեպքում այն կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Տեղում աշխատող մասնագետներն ասում էին, որ Իսակովի պողոտայում ծառերի մեծ մասը արմատից փտած է և դրանք պետք է հեռացվեն, իսկ տեղում նորերը տնկվեն, սակայն իրենք վախենում են այդ գործողություններն անել, քանի որ որոշ բնապահպանական կազմակերպություններ ու անհատ անձինք հանրությանը մոլորեցնում են ու իրենց կատարած աշխատանքը շահարկում: Հետաքրքիր է, եթե այս փտած ծառերն ընկնեն այդ նույն շահարկող անձանց ավտոմեքենաների վրա կամ իրենց վնասեն, այդ դեպքում կրկի՞ն կմեղադրեն պատկան մարմիններին: Տեղում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները կարգավորում են երթևեկությունը, որպեսզի խցանում տեղի չունենա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր