211652_close_icon
views-count32859 դիտում article-date 11:44 15-06-2024

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ կա վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Ելենա Մակարյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 46-ամյա Արամ Ավետիսյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Ավետիսյանը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները նախ վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են «Mercedes»-ը և փակել 2 ավտոմեքենաների գազաբալոնների փականները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Սրեգեյ Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ժորա Կիրակոսյանն ու կրտսեր պարեկ Ռաֆայել Գալստյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր