28896 դիտում
18:26 14-06-2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Կոմիտասի շենքերից մեկում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ․ գազաբալոնը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 49/4 շենքի 6-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանը, Հովսեփ Հովսեփյանն ու Նարեկ Ավետիսյանը և տարածքից տարհանել են մի քանի տրանսպորտային միջոցներ, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ Գազպրոմ Արմենիա, Տրանս Գազ ընկերության և Երեւանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, սակայն տեղում պարզվել է, որ նրանց կարիքը չկա, քանի որ հրդեհի պատճառը գազամատակարարման հետ ընդհանրապես կապ չունի, իսկ դա չի խանգարել, որ գազպրոմի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել նշված վայրում:
Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Տեղում մի տղամարդ որը ներկայացել է բնակարանի սեփականատեր ասում էր որ հրդեհի պատճառը 3 կիլոգրամանոց գազաբալոն է եղել, ունեցել է գազի արտահոսք, ապա պայթել է ու սկսվել է կրակ առաջանալ, ինչը շատ արագ տարածվել է;
Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15436 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35564 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց