49384 դիտում
22:49 15-06-2024
Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում․ փրկարար, պարեկ, ոստիկան ու բժիշկ մի քանի կմ ոտքով անցնելով Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածից պետք է տեղափոխեն հրազենային վնասվածքով տղամարդու մարմինը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիս - Կապուտան բնակավայրերի միջնամասում գտնվող դժվարանցանելի հատվածներից մեկում կրակոց կամ կրակոցներ են հնչել, ինչից կա զոհ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Նրանց են միացել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ոստիկանները, պարեկները, փրկարարներն ու բժիշկները մոտ 1,5-2 կմ հատված պետք է անցնեն ոտքով, ու այդ ընթացքում հետախուզական աշխատանքներ են կատարելու նաև տարածքում, քանի որ հստակ տեղը չգիտեն, ինչն ավելի է դժվարացնում նրանց աշխատանքը։
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Կոտայքի բաժնից հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և քննչական խումբը ևս միանում է ոստիկաններին ու պարեկներին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածին հայտնաբերել են, ով մոտ 40-45 տարեկան տղամարդ է, նրա կողքին էլ հայտնաբերել են որսորդական հրացան, և տեղի ունեցածը հրազենի գործադրմամբ սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն, պարզվում է, ինչպե նաև մահացածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+