31684 դիտում
15:06 15-06-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վեդիում «Mitsubishi»-ն վթարային իրավիճակ է ստեղծել «Վիլիս»-ի համար. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Աշոտ Մկրտչյանը իր վարած «ՈՒԱԶ» (վիլիս) մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանը, Ավետիս Խաչատրյանն ու Շուշիկ Իվանյանը:
Տեղում պարզվել է, որ վթարի պատճառը եղել է Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Գառնիկ Գասպարյանի կողմից «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48360 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը