211652_close_icon
views-count93842 դիտում article-date 12:50 15-06-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հատուկ փրկարարները հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան մոտով հոսող ջրանցքից դուրս են բերել ու փրկել անօգնական շանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հազանգ է ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի (հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան մոտ) շունը ընկել է ջրանցքը և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ շունն ընկել է Հրզադանի ներքին ջրանցքը և դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրային փոխադրամիջոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը Գևորգյանի և կինոլոգ Մնացականյանի գլխավորությամբ։

Փրկարարները նավակով մտել են ջրանցքը, անցել փակ տարածություն և շանը փրկել՝ դուրս բերելով անվտանգ վայր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր