211652_close_icon
views-count13930 դիտում article-date 12:37 26-03-2015

Երևանում ֆինանսական գծով տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Ալյոշա Ավագյանը Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց իր վարած Toyota Corolla մակնիշի 778 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և նույն բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածի մոտ հայտնաբերվել է վկայական՝ Ռազմիկ Բադալյանի անվամբ: Վարորդը փախուստի չի դիմել. փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, իսկ վրաերթի ենթարկվածը փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթը կատարածն աշխատում է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով տնօրեն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե արդյո՞ք մահացածը Ռ. Բադալյանն էր, թե ոչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր