211652_close_icon
views-count12503 դիտում article-date 20:34 18-11-2016

Տավուշի մարզում մարկետինգի գծով 37-ամյա տնօրենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարւմ են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան–Բերդ ավտոճանապարհի 143 կմ հատվածում Mercedes մակնիշի 070 PP 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել հետիոտն, Այգեհովիտ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարո Չոբանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև նույն վաշտի հետաքննիչներ Կարեն Պետրոսյանն ու Հարություն Մարգարյանը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» ՍՊԸ-ում՝ որպես մարկետինիգի գծով տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր