211652_close_icon
views-count19753 դիտում article-date 11:10 12-02-2015

Խոշոր գումար տեղափոխող «Հայինկասացիա»-ի ավտոմեքենան Տաթև-Գորիս ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում՝ Տաթև-Գորիս ճանապարհին, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 63-ամյա Ֆելիքս Խաչատրյանը իր վարած «Ուազ» մակնիշի 253 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 43-մյա Հրաչյա Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանն ու հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը: Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Հայինկասացիա»-ի հաշվեկշռում, և վարորդն ու ուղևորը «Հայինկասացիա»-ի աշխատակիցներ են, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին տեղափոխում խոշոր գումար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր