26522 դիտում
11:03 06-02-2015
Հակառակորդի կողմից գիշերը սպանված 25-ամյա Շեքսպիրի գրպանում նրա փոքրիկի լուսանկարն է եղել
Մարտական հենակետում հակառակորդի հրազենային վիրավորումից փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերը զոհված 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Ջերմուկ քաղաքից էր, ամուսնացած էր եւ երեխաներ ուներ: Ավելին՝ նրա գրպանում միշտ փոքրիկի լուսանկարն է եղել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում պատմեցին նրա ծառայակից ընկերները, ովքեր չեն կարողանում համակերպվել կատարվածի հետ:
Միաժամանակ ավելացնում էին, որ Շեքսպիրը տեսակով անձնազոհ կերպար էր չնայած, ի տարբերություն մյուսների, ինքը ամուսնացած էր եւ տանը սպասող փոքրիկներ ուներ: Ընկերները նաեւ պատմեցին, որ Շեքսպիրը Ռուսաստանի Դաշնությունից էր եկել Հայաստան ծառայության նպատակով: Նա ծառայության է անցել 2013թ-ի աշնանը եւ 2015թ-ի աշնանը պետք է զորացրվեր:
«Ցավոք նրա սպասված աշունը չեկավ»,- հուզված ավելացրեցին ծառայակիցները:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էր կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Շ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1435 դիտում
11:51 22-11-2024
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
535 դիտում
10:53 22-11-2024
Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին
928 դիտում
10:37 22-11-2024
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել