Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով Mercedes-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու խաչմերուկում բախվել են Mercedes G63 մակնիշի 01 ON 777 համարանիշի և Mercedes E 320 մակնիշի 91 TO 111 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի