Հայաստանն այսօրվանից պաշտոնապես ԵՏՄ անդամ է
Այսօրվանից Հայաստանը պաշտոնապես համարվում է Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին, գրում է Pravda-ն:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ստորագրվել էր 2014թ-ի հոկտեմբերին:
Կառույցը Հայաստանին ընձեռում է ազատ ապրանքաշրջանառության, աշխատուժի եւ կապիտալի հնարավորություններ: Սակայն միասնական մաքսային սակագնին անցումը տեղի կունենա աստիճանաբար եւ կավարտվի 2020 թվականին: