6852 դիտում
22:08 08-04-2016
ԵՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի զարգացման համար. Գագիկ Բեգլարյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևին, ով Երևանում է տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում և Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտի ոլորտի հետագա զարգացումներին, ձեռքբերումներին ու հետագա քայլերին վերաբերող հարցեր, ինչպես նաև այն հիմնական համաձայնագրերի նախագծերը, որոնք Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ երկիր պատրաստվում է ստորագրել։
Դրանցից ամենակարևորը, որը ներկայում քննարկվում է, «Տրանսպորտային քաղաքականության համակարգված (համաձայնեցված ) հիմնական ուղղությունները և իրականացման փուլերը» նախագիծն է, որը միտված է կանոնակարգելու ԵՏՄ-ում տրանսպորտի առանձին տեսակների զարգացումն ու համաձայնեցված քաղաքականության վարումը։
Գագիկ Բեգլարյանը և Դանիլ Իբրաևը խոսեցին նաև ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցության արդյունքների և ընդունած որոշումների մասին։
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ԵՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի զարգացման համար։
[b]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
19:11 06-04-2024
Նպատակը մեկն է՝ ապահովել սպորտի գալիք սերնդի համար առավել բարենպաստ ու լայն հնարավորություններ․ Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը