Լավրովը շնորհավորել է Նալբանդյանին՝ ԵՏՄ-ին պաշտոնապես միանալու առթիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ այսօրվանից պաշտոնապես Եվրասիական տնտեսական միության անդամ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/02/39049/]համարվելու կապակցությամբ[/url]:
Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ին՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքին:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաեւ ինտեգրացիոն գործակցության եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: