211652_close_icon
views-count14536 դիտում article-date 22:46 22-12-2014

Խոշոր ավտովթար «Չայնիի ոլորաններում». բախվել են BMW-ն ու Mitsubishi բեռնատարը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 34 DC 828 համարանիշի և Mitsubishi FUSO մակնիշի 326 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատար Mitsubishi-ն կողաշրջվել է: Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները և ոստիկանության Կոտայքի բաժնի փարձագետը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը , ինչպես նաև BMW-ի վարորդի այն տեղեկությունը, ով հայտնում էր, որ ինչ-որ ավոտմեքենա հարվածել է իր մեքենայի հետնամասին, որից հետո ինքը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր