211652_close_icon
views-count49692 դիտում article-date 10:58 21-02-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. DAF բեռնատարը «Չայնիի» ոլորաններում կողաշրջվել ու մասամբ փակել է ճանապարհը, պատճառներից մեկը վատ տեսանելիությունն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Գեղամ Սարգսյանը իր վարած DAF մակնիշի 02 Լ 608 համարանիշի կցորդիչով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է ելել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհը մասամբ փակվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկների միջոցով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղանակի անբարենպաստ պայմաններն են եղել, հիմնականում՝ մառախուղը և վատ տեսանելիությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր