15380 դիտում
11:08 04-12-2014
Լարված իրավիճակ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց. սանմաքրման աշխատակիցները սպառնում են դիմել կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևանի «Կենտրոն» սանմաքրման 20-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի առջև և ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց միակ հույսը քաղաքապետն է, քանի որ 1 գիշերվա ընթացքում, ըստ իրենց պատմածի, 150-ից ավելի աշխատակիցներ դարձան գործազուրկ: Նրանց մի մասը վարորդներ են, մի մասը՝ սանմաքրման աշխատակիցներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք արդարացիորեն բարձրաձայնում էին. «Կան աշխատակիցներ, ովքեր 10, 20, 30 տարի աշխատել են ու անգիր գիտեն ամեն ծակ ու ծուկ: Հաշվի առնելով մարդկային գործոնը՝ երբևէ չենք բողոքել պայմաններից, ցանկացել ենք Երևանի սիրտը՝ Կենտրոն տարածքը, մեր հնարավորության սահմաններում մաքուր պահել՝ հեռացնելով կենցաղային և շինարարական ամեն տեսակի աղբ: Եղել են նույնիսկ դեպքեր, որ 8 ժամի փոխարեն առանց տրտունջի աշխատել ենք 15-17 ժամ, ու հիմա շատ ընտանիքներ մնացին բախտի քմահաճույքին: Վարկեր ենք վերցրել, թե ո՞նց ենք փակելու, չգիտենք էլ. արդեն գործազուրկ ենք: Եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չլուծի մեր խնդիրը, ստիպված ընտանիքներով նստացույց ենք անելու կառավարության առջև»:
Քիչ առաջ քաղաքապետարանի կոմունալ ծառայության պաշտոնյաներից 2 հոգի հանդիպեցին նրանց և խոստացան իրավիճակի մասին զեկուցել քաղաքապետին ու վստահեցրին, որ քաղաքապետը կընդառաջի և օգնության ձեռք կմեկնի նրանց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9310 դիտում
15:30 30-06-2014
Լարված իրավիճակ՝ Վարդենիսում. բնակիչները սպառնում են դիմել ավելի կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ