4110 դիտում
11:31 25-11-2014
Չի բացառվում, որ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանն արդարացվի և ազատ արձակվի
Օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանը, չի բացառվում, որ արդարացվի եւ ազատ արձակվի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ դա տեսականորեն հնարավոր է: «Բայց քննիչը պետք է հանգի նման հետեւության՝ բոլոր ապացույցները համադրելով: Իսկ, եթե ոչ, համապատասխան մեղադրանք կուղարկի դատարան»,- ասաց փաստաբանը:
Հարցին, թե մինչեւ այսօր նրա մեղքը ապացուցող հիմնավոր փաստեր կա՞ն, արձագանքեց. «Աշոտ Սուքիասյանին կոնկրետ անձը լիազորել է գործարքներ կատարելու եւ իմացել է, թե ինչ գործարքներ է կատարում: Իմ պաշտպանյալին էլ են խաբել»:
Նշեց նաև, որ գործով քննչական գործողությունները դեռ շարունակվում են: Միաժամանակ ավելացրեց, որ ճիշտ է՝ «նիհարել, սիրուն, սիմպատիչնի տղա է դարձել, բայց առողջականն անհամեմատ լավ է եւ բուժման կարիք այս պահին չունի»:
Մինչեւ այդ փաստաբանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Աշոտ Սուքիասյանը եւս ամբողջովին սնանկացել է: Նա անգամ տնից, մեքենայից եւ ամբողջ ունեցվածքից է զրկվել: «Ինքն էլ էր ներդրումներ արել, որ բիզնեսը զարգանա, բայց չէր ստացվել. բիզնեսը ձախողվել էր և Փայլակ Հայրապետյանի բարձրացրած աղմուկից հետո բանկը արգելանք էր դրել նաեւ Աշոտ Սուքիասյանի գույքի վրա ու հանել վաճառքի: Աշոտ Սուքիասյանը այսօր ոչ մի բան չունի»,- ավելացրել էր Յուրիկ Խաչատրյանը:
Ավե;ի վաղ տեղեկացրել էինք, որ սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի եւ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի միջեւ երկար սպասված առերեսումը, վերջապես, տեղի է ունեցել: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։
Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
8583 դիտում
15:46 13-10-2014
Օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանն էլ է սնանկացել՝ զրկվելով անգամ տնից և ավտոմեքենայից
5183 դիտում
12:03 02-04-2014
«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը 30 օրվա ընթացքում կլինի Հայաստանում
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին