8589 դիտում
15:46 13-10-2014
Օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանն էլ է սնանկացել՝ զրկվելով անգամ տնից և ավտոմեքենայից
Օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանը եւս ամբողջովին սնանկացել է: Նա անգամ տնից, մեքենայից եւ ամբողջ ունեցվածքից է զրկվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
«Ինքն էլ էր ներդրումներ արել, որ բիզնեսը զարգանա, բայց չէր ստացվել. բիզնեսը ձախողվել էր և Փայլակ Հայրապետյանի բարձրացրած աղմուկից հետո բանկը արգելանք էր դրել նաեւ Աշոտ Սուքիասյանի գույքի վրա ու հանել վաճառքի: Աշոտ Սուքիասյանը այսօր ոչ մի բան չունի»,- ավելացրեց Յուրիկ Խաչատրյանը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի եւ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի միջեւ երկար սպասված առերեսումը, վերջապես, տեղի է ունեցել:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։
Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։
Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
4110 դիտում
11:31 25-11-2014
Չի բացառվում, որ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանն արդարացվի և ազատ արձակվի
5183 դիտում
12:03 02-04-2014
«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը 30 օրվա ընթացքում կլինի Հայաստանում
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»