211652_close_icon
views-count10353 դիտում article-date 14:37 18-11-2014

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու մասին

Չեմ կարծում, որ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցիների դիվերսանտների հետ փոխանակելու առաջարկն անգամ քննարկման դրվի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը: «Այդպիսի քայլն անմարդկային է եւ աննորմալ: Մենք ո՞նց կարող նման քայլի գնալ: Նախ եւ առաջ, մենք չգիտենք նաեւ մեր օդաչուների ճակատագիրը: Չի բացառվում, որ նրանք ողջ լինեն: Հետո էլ, Ադրբեջանը պարտավոր է ռազմագերիներին հանձնել: Ինչպե՞ս կարելի է ռազմագերիներին փոխանակել հանցագործության մեջ մեղադրվող անձանց հետ»,- ասվելացրեց Դավիթ Բաբայանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլմին Մամեդովը ասել է, որ «լավ հնարավորություն է ընձեռնվել» և կարելի է Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասկերովին փոխանակել հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների դիերի հետ: Այս մասին հաղորդել էր Azerbaijan News-ը: «Մեր քաղաքացիներին ազատելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից»,-ասել էր նա: Հիշեցնենք, որ ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող Մի-24 ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից նոյեմբերի 12-ին, երբ վերջինս ուսումնավարժական թռիչք էր իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ: Զոհվել են ուղղաթիռի 3 օդաչուները: Իսկ այս տարվա հունիսին հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ԼՂՀ իշխանությունները ձերբակալել էին Ադրբեջանի քաղաքացիների Շահբազ Գուլիևին, Դիլգամ Ասկերովին, իսկ դիմադրություն ցույց տալու ժամանակ ոչնչացվել էր Հասան Հասանովը, ում դին վերջերս ԼՂՀ իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին: Հիշեցնենք նաև, որ հայկական կողմը մեր օդաչուների աճյունները վերադարձնելու խնդրանքով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային այլ կառույցներին:

Նմանատիպ նյութեր