2020 դիտում
17:28 27-05-2015
ԼՂՀ Գերագույն դատարանում սկսվել է ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական նիստը
Այսօր՝ Ստեփանակերտում, ԼՂՀ Գերագույն դատարանում, սկսվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիևի վճռաբեկության կարգով դատական նիստը, որը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Հայրապետյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, փոխանցում է «[url=http://artsakhpress.am/arm/news/19570/lxh-geraguyn-dataranum-sksvel-e-adrbejanci-diversantneri-gortsov-datakan-nisty.html]Արցախպրես[/url]»-ը:
Զեկուցող դատավոր Արսեն Հայրապետյանի կողմից նախ ընթերցվել են այն հոդվածներն, ըստ որոնց, մեղադրվում են Դ. Ասկերովն ու Շ. Գուլիեևը, այնուհետև ամբաստանյալների փաստաբաններ՝ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումները, ըստ որի, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կայացրած որոշումները չեն բավարարում իրենց պաշտպանյալներին։
Մասնավորապես՝ Ասքերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ մեղավորությունն ամբողջությամբ ապացուցվելու դեպքում դատապաշտպանը խնդրել է մեղմացնել պատիժը: Շ. Գուլիևի դատապաշտպան Ա. Իսրայելյանը պնդեց, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի և կայացվի արդարացման վճիռ։
Նիստի ընթացքում, Դ. Ասկերովը եւ Շ. Գուլիեւը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ նախորդ դատական ատյանների կայացրած որոշման հետ, քանի որ նրանց պնդմամբ ղարաբաղա- դրբեջանական սահմանը հատելիս իրենք չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Երկու դատապարտյալներն էլ նշել են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ոչ մի կապ չեն ունեցել: Դ. Ասքերովը ժխտել է նաև իր մեղավորությունը սպանված պատանու՝ Սմբատ Ցականյանի գրպանից գումար հափշտակելու մասով:
Իր հերթին պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը հարցեր ուղղելով ամբաստանյալներին և ներկայացնելով դատավարությանը վերաբերող փաստարկներ, խնդրել է Գերագույն դատարանին չբեկանել Վերաքննիչ դատարանի վճիռը:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://artsakhpress.am/arm/news/19570/lxh-geraguyn-dataranum-sksvel-e-adrbejanci-diversantneri-gortsov-datakan-nisty.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
10386 դիտում
14:37 18-11-2014
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու մասին
4436 դիտում
16:06 26-02-2015
Ինչո ՞ւ են բողոքարկել դիվերսանտները. ԼՂՀ Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է դատական առաջին նիստը
Այս բաժնից
868 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4318 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1276 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար