8991 դիտում
13:02 18-11-2014
Ադրբեջանում առաջարկում են հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների դիերը փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
Լավ հնարավորություն է ընձեռնվել. կարելի է Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասկերովին փոխանակել հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների հետ: Նման առաջարկություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլմին Մամեդովը, հաղորդում է Azerbaijan News-ը:
«Մեր քաղաքացիներին ազատելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից նոյեմբերի 12-ին, երբ վերջինս ուսումնավարժական թռիչք էր իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ: Ամենայն հավանականությամբ ուղղաթիռի անձնակազմի 3 օդաչուները զոհվել են:
Իսկ այս տարվա հունիսին հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ԼՂՀ իշխանությունները ձերբակալել էին Ադրբեջանի քաղաքացիների Շահբազ Գուլիևին, Դիլգամ Ասկերովին, իսկ դիմադրություն ցույց տալու ժամանակ ոչնչացվել էր Հասան Հասանովը, ում դին վերջերս ԼՂՀ իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին:
Հիշեցնենք նաև, որ հայկական կողմը մեր օդաչուների աճյունները վերադարձնելու խնդրանքով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային այլ կառույցներին:
Նմանատիպ նյութեր
10353 դիտում
14:37 18-11-2014
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու մասին
10168 դիտում
15:27 20-11-2014
Պաշտպանության նախարարը՝ ԼՂՀ ՄԻ-24 ուղղաթիռի օդաչուներին վերադարձնելու մասին. նա հանդիպել է օդաչուների ծնողների հետ
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»