211652_close_icon
views-count34505 դիտում article-date 22:37 02-11-2014

Ուժեղ ձյուն, մերկասառույց և խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Nissan մակնիշի 35 ՍT 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի մոտ, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ ճանապարհը պատված է ձյան շերտով, ճանապարհի որոշ հատվածներ արդեն մերկասառույց է և մեծ թվով ավտոմեքենաներ անվադողերի ոչ ձմեռային լինելու պատճառով կանգնցվել են նրանց վարորդների կողմից: Նախնական տվյալներով NISSAN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 34.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր